Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել, բшխվել բնակչի տան ցանկապատին    

09 օգոս 2025 20:34

Տարանցիկ բեռնափոխադրումների առումով, հաշվի պետք է առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ մաքսային տարածքին

Տարանցիկ բեռնափոխադրումների առումով, հաշվի պետք է առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ մաքսային տարածքինԿարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցության գործոնը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի համաձայն տեղակայված ռուս սահմանապահները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը, ինչպես նաև միջպետական հարաբերությունների հաստատումը կարևորագույն նշանակություն կունենան երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Երկու երկրների միջև հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր