Ուկրաինան թույլ չի տա Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքները բաժանելու երկրորդ փորձը

«Հիմա Պուտինը ցանկանում է ներում ստանալ մեր Խերսոնի մարզի հարավի, Զապորոժիեի, Լուգանսկի մարզի ամբողջ տարածքի, Դոնեցկի մարզի, Ղրիմի բռնազավթման համար: Ուկրաինան թույլ չի տա իր հողերը բաժանելու երկրորդ փորձ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ Մենք ամուր կանգնած ենք ուկրաինական հստակ դիրքորոշումների վրա։ Մենք պետք է պատերազմն ավարտենք արժանապատիվ խաղաղությամբ, որը հիմնված կլինի հստակ, հուսալի, անվտանգ ճարտարապետության վրա։ Մեր գործընկերները պատրաստ են մեզ օգնել այս հարցում», - ընդգծել է Զելենսկին:
Օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում: Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է: Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը: