Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին          Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ռումինիայի նախագահը նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով    

12 օգոս 2025 13:14

Պենտագոնը ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 800 զինվոր է ուղարկել Վաշինգտոն

Պենտագոնը ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 800 զինվոր է ուղարկել ՎաշինգտոնՊենտագոնը ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 800 զինվոր է ուղարկել Վաշինգտոն՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։

«Մոտ 800 զինվորներ այսօր տեղակայվել են Կոլումբիայի շրջանը անվտանգ և գեղեցիկ դարձնելու աշխատանքային խմբի կազմում, որոնցից մոտավորապես 100-200-ը աջակցություն են ցուցաբերում իրավապահ մարմիններին», - ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ նրանց պարտականությունները ներառում են վարչական և լոգիստիկ գործառույթներ, ինչպես նաև ֆիզիկական ներկայություն՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ լրացուցիչ Ազգային գվարդիա և այլ հատուկ նշանակության ուժեր պատրաստ են ուղարկվել համալրման նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր