Այն դասագրքերը, որոնք չեն հրատարակվել նոր չափորոշիչներով տվյալ առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 13-ի համար       Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ    

13 օգոս 2025 11:01

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստԱյլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը.

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։

Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։

Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է, որի մասին արդեն լավ գիտեն թե´ թուրքերը, թե´ պոտենցիալ դաշնակիցները, և դրանից մեծապես օգտվում են։ Այդ պատճառով էլ մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսին է։ Նույնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառվածությունը։ Բոլոր կարևորագույն փուլերում (ներառյալ՝ ընթացիկ հետվաշինգտոնյան) ճիշտ հարցադրումների, ակտիվ  վարքագծի, ճիշտ ձևակերպումների և հասարակությանն ուղղվող ճիշտ ուղերձների ակնհայտ բացակայությունն ուղղակիորեն պնդում է, որ հայաստանյան էլիտաների էական փոփոխությունն առողջացման միակ ճանապարհն է։

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եվ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարևորագույն խնդիրը կլինի հասարակության առողջացումը, բարոյալքման դժոխքից հանելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր