ՊԵԿ–ից արձագանքել են կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 2 տեսուչի ձերբակալությանը          Մայիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 օգոս 2025 21:16

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ ԲաքվումՀարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ բացեց, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։ Այդ մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը․

«Մենք կարծում ենք, որ երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես տրանսպորտային և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում»,- նշել է Կոստանյանը։ 

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների վերականգնման մասին սկզբունքային համաձայնագիրը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3»-ի շրջանակում։ Մենք նաև դիտարկում ենք ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունների հնարավորությունը, հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր