Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը          Փաշինյանի հախուռն գործելաոճը միտված է ոչ թե ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը       Արևմուտքը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև անմիջական շփումներ մոտ ապագայում    

19 օգոս 2025 11:48

Արևմուտքը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև անմիջական շփումներ մոտ ապագայում

Արևմուտքը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև անմիջական շփումներ մոտ ապագայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1-ին տված հարցազրույցում առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնել Ժնևում։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահին, անհրաժեշտ է գտնել «չեզոք երկիր»։

«Միգուցե Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ դա կլինի մեկ այլ երկիր։ Վերջին անգամ երկկողմ խորհրդակցությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում», - ասել է նա։

Մակրոնի խոսքով՝ Արևմուտքը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև անմիջական շփումների մոտ ապագայում։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին։

Զելենսկին Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր