Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ          Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս       Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Toyota»-ն    

21 օգոս 2025 12:43

Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Toyota»-ն

Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Toyota»-նՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ճամփեզրյա ծառերին՝ հայտվել մոտ 3 մետր խորությամբ փոսում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր