Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին          Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ռումինիայի նախագահը նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով    

21 օգոս 2025 21:27

Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու

Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելուՇատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Դա նման է մի գերազանց սպորտային թիմի, որն ունի ֆանտաստիկ պաշտպանություն, բայց իրավունք չունի հարձակում խաղալ։ Հաղթելու ոչ մի հնարավորություն չկա։ Այդպես է Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում։ Ուկրաինան, գտնվելով զուտ պաշտպանական իրավիճակում, Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթելու դիրքում չէ։ Անազնիվ և խիստ անձեռնահաս Ջո Բայդենը Ուկրաինային թույլ չէր տա հակահարված տալ, միայն պաշտպանվել։ Ի՞նչ պատահեց։ Ամեն դեպքում, սա պատերազմ է, որը երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի՝ ԶՐՈՅԱԿԱՆ ՇԱՆՍ։ Առջևում հետաքրքիր ժամանակներ են»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր