Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը

Լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն խոստովանել է, որ Մինսկը համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու իդեալական վայր, բայց «չի երազում» Պուտինի և Զելենսկու հանդիպումն այնտեղ կազմակերպելու մասին:
Նրա խոսքով, եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, «ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը» Բելառուսում։