Ռուսաստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Թրամփը հայտարարել է, որ կողմ է ABC և NBC հեռուստաալիքների հեռարձակման լիցենզիաների չեղարկմանը       Բերդավան գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

25 օգոս 2025 11:14

Թրամփը հայտարարել է, որ կողմ է ABC և NBC հեռուստաալիքների հեռարձակման լիցենզիաների չեղարկմանը

Թրամփը հայտարարել է, որ կողմ է ABC և NBC հեռուստաալիքների հեռարձակման լիցենզիաների չեղարկմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ կլինի ABC և NBC հեռուստաալիքների հեռարձակման լիցենզիաների չեղարկմանը: Truth Social-ում գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ այդ ալիքները հեռարձակում են իր մասին «կողմնակալ և բացասական լուրերի մինչև 97%-ը»:

«Եթե սա ճիշտ է, ապա նրանք Դեմոկրատական ​​կուսակցության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ Դաշնային հաղորդակցության հանձնաժողով պետք է չեղյալ հայտարարի դրանց լիցենզիան։ Սա սպառնալիք է իրական ժողովրդավարությանը», - բացատրել է նա։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հեռուստաալիքները «միլիոնավոր դոլարներ չեն վճարում եթերաժամի օգտագործման համար»։ Նա ընդգծել է, որ ABC-ն և NBC-ն պետք է «մեծ գումարներ վճարեն ամենաարժեքավոր հաճախականություններից օգտվելու արտոնության համար»։

Այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփն արգելել էր NPR-ի և PBS-ի «ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը»՝ մեղադրելով դրանց «քաղաքական չեզոքության պահանջները խախտելու» համար: Ավելի վաղ՝ փետրվարին, ԱՄՆ նախագահի վարչակազմը սահմանափակել էր Associated Press (AP)-ի լրագրողների մուտքը Օվալաձև գրասենյակ և նախագահական ինքնաթիռ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր