Տեսանյութ.Մեր ամառն առաջիկա օրերին չի նահանջելու, ավելին կնկատվի ջերմաստիճանի բարձրացում          Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ       Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը    

27 օգոս 2025 09:20

Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար․ «Հրապարակ»

Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից եւ ինքնահաստատվում դրանով։

Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջեւ։

Այս հատկանիշը կարծես իդեաֆիքս է դարձել նրա մոտ, եւ Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սեւան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը եւ «չեստ» չեն տվել։

Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սեւան գնալու ճանապարհին Փաշինյանն ուղղակի դիվոտել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջեւ, անգամ ասում են՝ իջել եւ բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն եւ «չեստ տան» «մեծարգոյին»։

Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու մարմաջով է տառապում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր