Գյումրիում «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կասկածյալը վնաuազերծվել է          Որն է Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը       Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների ու իշխանության միջև ծեծկռտուք է եղել    

28 օգոս 2025 14:21

Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա

Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա«Ո՞վ է ասել, որ կառավaրությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ կառավարությունն է հայտնել, Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:

Փաշինյանն ասաց, որ Արբիտրաժային դատարանում կառավարությունը հաղթել է և իրենց դիրքորոշումները պնդել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր