Ինչու բացեցին Քրիստոսի գերեզմանը և ինչ պարզեցին զննման արդյունքում

Ինչ կարողացան հայտնաբերել նախնական զննման արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ քարեղեն: 60-ժամ անդադար աշխատանքից հետո մասնագետները պարզեցին, որ դուրս բերված սալաքարի տակ ևս մեկ սալաքար կա, որի վրա փորագրված է խաչ, ինչը, ըստ պատմաբանների, ամենայն հավանականությամբ արվել է խաչակրաց արշավանքների ժամանակ:
«Դա այն նույն սուրբ քարն է, որին բազում հարյուրամյակներ երկրպագում էին հավատացյալները, բայց այժմ այն բաց է մեր առջև»,-պատմել է պրոֆեսոր Անտոնիո Մարոպոլոն: Հետազոտության միջանկյալ արդյունքները ցույց են տալիս, որ այդ տեղում իսկապես կարող էր եղած լինել Հիսուս Քրիստոսը:
Ի՞նչ է նշանակում Սուրբ Գերեզման Սուրբ Գերեզմանը բնական ժայռի մեջ փորված Ետաստվածաշնչյան կամ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի շիրիմ է:Քրիստոսի մարմինը դրել են 200 × 80 սմ քարե գերեզմանոցի վրա, որի բարձրությունը գետնից մոտ 60 սմ է: Ըստ Ավետարանի՝խաչվելուց հետո Քրիստոսին թաղեցին այդ գերեզմանոցում, իսկ երրորդ օրը նա հարություն առավ: Աստվածաշնչում ասվում է, որ Քրիստոսը համարձվեց երկինք՝ հոգով ու մարմնով, հետևաբար գիտնականները չեն ակնկալում գտնել նրա մասունքները: Ե՞րբ կավարտվեն վերականգնման աշխատանքները Քրիստոսի գերեզմանի վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2017 թվականի գարնանը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի չորս միլիոն դոլար: