Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

30 օգոս 2025 13:11

ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի մեծ մասը

ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի մեծ մասը ԱՄՆ Կոլումբիայի դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա պետությունների դեմ սահմանված ներմուծման մաքսատուրքերի մեծ մասը համարվում է անօրինական։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է 7 կողմ, 4 դեմ ձայներով։

Միևնույն ժամանակ դատարանը մաքսատուրքերի գործողությունը թողել է ուժի մեջ մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տրվի դիմել Գերագույն դատարան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դատարանի որոշումը Truth Social սոցիալական ցանցում, ընդգծել է, որ մաքսատուրքերի վերացումը «լիակատար աղետ կլինի երկրի համար»։

«Դա մեզ ֆինանսապես թուլացնելու է, իսկ մենք պետք է ուժեղ լինենք։ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի առևտրի հսկայական դեֆիցիտը, անարդար սակագները և առևտրային խոչընդոտները, որոնք մտցվել են այլ երկրների կողմից՝ ինչպես ընկերների, այնպես էլ թշնամիների։ Դրանք խաթարում են մեր արտադրողներին, ֆերմերներին և բոլորին։ Եթե այս որոշումն ուժի մեջ մնա, այն բառացիորեն կոչնչացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», – գրել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր