«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի          Երևանում բախվել են «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր    

01 սեպ 2025 14:09

Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն

Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնությունՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ՇՀԿ Պլյուս գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն:

«Ես կցանկանայի առաջ քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն և աշխատել բոլոր երկրների հետ՝ համատեղ ստեղծելու համաշխարհային կառավարման ավելի արդար և հավասար համակարգ, ինչպես նաև կառուցելու մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք»,-ասել է նա։

Նրա խոսքով, աշխարհին անհրաժեշտ է համաշխարհային կառավարման ավելի արդար և ռացիոնալ համակարգ։

«Կարևոր է ապահովել պետությունների ինքնիշխան հավասարությունը. բոլոր երկրները, անկախ իրենց չափերից և հզորությունից, իրավունք ունեն հավասար մասնակցության և օգտվելու համաշխարհային կառավարումից

Անհրաժեշտ է ժողովրդավարացնել միջազգային հարաբերությունները, որոնցում զարգացող երկրները պետք է ավելի լավ ներկայացված լինեն։

Կարևոր է ապահովել միջազգային իրավունքի հավասար և համընդհանուր կիրառումը՝ առանց կրկնակի ստանդարտների։

Գլոբալ կառավարման մեկ այլ սկզբունք է բազմակողմանիությունը։ ՄԱԿ-ի կարգավիճակը որպես աշխարհում անփոխարինելի ուժ պետք է պահպանվի։

Անհրաժեշտ է նեղացնել «գլոբալ հյուսիսի» և գլոբալ հարավի միջև եղած բացը։

Կարևոր է լինել «գործողության վրա կենտրոնացած» և համակարգել տարբեր երկրների ջանքերը՝ համաշխարհային նպատակներին հասնելու համար։

Չինաստանը կոչ է անում «կատարել հստակ ընտրություն՝ արգելքներ քանդելու, այլ ոչ թե կառուցելու օգտին»,- նշել է նա:

Պեկինը պատրաստ է շարունակել «կիսվել հսկա շուկայի հնարավորություններով»։

Չինաստանը կստեղծի ՇՀԿ-ի հետ համագործակցության երեք հարթակ՝ էներգետիկայի, կանաչ արդյունաբերության և թվային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցության երեք հարթակ։

Պեկինը նախատեսում է ստեղծել արհեստական ​​բանականության ներդրման համագործակցության կենտրոն։

Չինաստանը հաջորդ հինգ տարիների ընթացքում կհատկացնի քվոտաներ ՇՀԿ երկրների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր