Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությունը։
Շահրամանյանը նկատեց, որ հայտնվել էինք մի դաժան իրականության մեջ, որտեղ Արցախը համարվում էր «թոկ» ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը։
«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք սրտի այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում»,-ասաց նա։