Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման

Նա այս հայտարարությունն արել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո, գրել են ԶԼՄ-ները։
«Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման»։
Էրդողանը և Պուտինը Չինաստանում քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր միջոցները։
«Սկզբից Թուրքիան միշտ հավատացել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է դադարեցվել բանակցությունների միջոցով», - նշել է Թուրքիայի ղեկավարը։