Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր          Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 17-ի համար       Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 սեպ 2025 10:40

Ֆրանսիական դատարանը նոր ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի համար

Ֆրանսիական դատարանը նոր ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի համարՖրանսիական դատարանը միջազգային ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա վեց մտերիմ համախոհների համար, հայտնել է «France 24-ը»:

Օրդերները տրվել են ամերիկացի լրագրող Մարի Քոլվինի և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օքլիի մահվան կապակցությամբ, որոնք մահացել էին 2012 թվականին Սիրիայի Հոմս քաղաքի ռմբակոծության ժամանակ: Ֆրանսիայի կառավարությունն այս հարվածները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն ու ռազմական հանցագործություն:

Ասադից բացի, ֆրանսիական դատարանը ձերբակալման օրդեր է տվել նրա եղբոր՝ Մահեր ալ-Ասադի, որը հրամանատարն է եղել Սիրիայի բանակի 4-րդ զրահատանկային դիվիզիայի, նաև Սիրիայի հետախուզության նախկին ղեկավար Ալի Մամլուքի և երկրի զինված ուժերի շտաբի նախկին պետ Ալի Այուբի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր