ՊԵԿ–ից արձագանքել են կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 2 տեսուչի ձերբակալությանը          Մայիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 սեպ 2025 13:00

Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները

Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետներըՍեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։

Համապատասխան որոշում է ընդունվել կառավարության նիստի ժամանակ:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման մեջ:

Որոշմամբ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր