Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել          Տեսանյութ․Երևանում այրվում է «Կանազի» մշակույթի տունը․ դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում       Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից    

04 սեպ 2025 14:03

Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին«Վարչապետը կառավարության ղեկավարն է, ինչո՞ւ, ինչի՞ մասին է խոսքը, և այո, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը, կարևորագույն գրեթե բոլոր հարցերում, մենք էլ՝ մեր ոլորտային հարցերում: Մենք քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ և դրանով մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, որոնք ի դեպ մշակվում են, նոր են հասնում կառավարության նիստին:

Աայսինքն, մենք մինչև այդ քննարկում ենք, մեր դիրքորոշումները արտահայտում ենք, փոփոխություններ ենք անում, շատ բաներ չեն հասնում կառավարության այդ թվում մեր դեմ լինելու պատճառով: Դա առողջ աշխատանքային գործընթաց է և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր