Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Մարզերում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։