Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը

Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պատգամավորի խոսքով՝ հենց որ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել՝ վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը։
«Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը ոչ միայն երկկողմ դաշինք է, այլև ապագայի ուղի՝ մեծ Թուրանի ձևավորումը շարունակելու, թյուրքական և ինչպես նրանք կարծում են Կենտրոնական Ասիա և Ռուսաստանի թուրքաբնակ որոշ շրջաններ ներթափանցելու համար։ Սա ակնհայտորեն հակասում է Ռուսաստանի շահերին և սպառնալիքներ է ստեղծում նրա համար։ Եվ քանի որ սա հիմա առաջին պլան է մղվում, Ադրբեջանի կողմից քողարկման անհրաժեշտությունը վերացել է»,–հավելել է նա։