Արտակարգ դեպք Երևանում, «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը          Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Նոյեմբերի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 սեպ 2025 14:03

Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից

Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներիցԴդմի սերմերը հարուստ են ցինկով, սննդարար նյութերով։ Խորհուրդ է տրվում դրանք ներառել ամենօրյա սննդակարգ։ 
Ներկայացվել է այս սերմերն օգտագործելու մի քանի պատճառ։

Կանխարգելում է անքնությունը։ Դդմի սերմերը մեծ քանակով տրիպտոֆան են պարունակում, որն օգտագործվում է քրոնիկ անքնության դեմ պայքարում։ Օրգանիզմում այն վերածվում է մելատոնինի, որը հայտնի է՝ որպես քնի հորմոն։ 
Դդմի մի քանի սերմ օգտագործեք քնելուց առաջ՝ փոքր քանակով ածխաջրերի հետ։

Լավացնում է տեսողությունը։ Բացի ցինկից՝ դդմի սերմերը պարունակում են նաև այլ հանքանյութեր, այդ թվում՝ մագնիում, բջջանյութ, ֆոսֆոր, կալիում, սպիտակուցներ։ 
Այդ պատճառով այն կարող է լավացնել տեսողությունը, մաշկի վիճակը, նույնիսկ տրամադրությունը։ 

Այս սերմերը կօգնեն նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Պարունակում է բուսական սպիտակուցներ։ 1 բաժակ դդմի տապակած սերմերը պարունակում են 258 կալորիա, որոնց թվում՝
85 գրամ սպիտակուց
42 գրամ ճարպ
8 գրամ մանրաթելեր։
Իհարկե, բուսական սպիտակուցները տարբերվում են կենդանականից, սակայն դրանք ստանալը ևս շատ կարևոր է։
Կալիում է պարունակում։ Կալիումը կարևոր է մկանների, հեղուկի մակարդակի կարգավորման, հանքանյութերի հավասարակշռման, արյան ճնշումը կարգավորելու համար։ 
Սա օգնում է նաև կանխարգելել ոսկրային զանգվածի կորուստը։

Լավացնում է շագանակագեղձի առողջությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ դդմի սերմերն օգտակար են շագանակագեղձին։

Լավացնում է նաև տրամադրությունը։ Դդմի սերմերը L.tryptophan են պարունակում, որը լավացնում է տրամադրությունը։ 
Որոշ հետազոտություններ պնդում են, որ այս սերմերն օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր