Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

05 սեպ 2025 12:25

Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են

Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ ենԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։

Վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-մ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր