Գյումրիում «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կասկածյալը վնաuազերծվել է          Որն է Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը       Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների ու իշխանության միջև ծեծկռտուք է եղել    

06 սեպ 2025 12:05

Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին

Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային ԿովկասինՕգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանը ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ այո, նրանք ստորագրել են այն իմ ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան ​​որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս թուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի»,-ասել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այդ պայմանավորվածությունները կրեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ:

«Բայց այդ թղթերն իրավաբանորեն ոչ մի դեր չեն խաղում։ Սա շատ կարևոր է։ Բոլոր թղթերը, որ նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) ստորագրել է: Պայմանավորվածությունները պետք է իրավաբանորեն պարտավորեցնող լինեն, միջազգային իրավաբանները պետք է մշակեն այդ փաստաթղթերը, պետք է պաշտպանեն պետության շահերը։ Ուրեմն նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) չի պաշտպանում իր պետության շահերը»,-ասել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ն և Ադրբեջանը ներկայումս շահում են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից։

«ԱՄՆ նախագահ Թրամփը հաղթեց, քանի որ հայտարարեց. տեսեք, ես դադարեցրի պատերազմը, նրանք 35 տարի կռվեցին։ Եվ երկրորդ հաղթողը Ադրբեջանն է, նա ստացավ այն, ինչ պետք է ստանար»,-ասել է Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր