Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

07 սեպ 2025 16:06

Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմիններըԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա կախված, ովքեր հարազատ եղբայրներ են։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր