Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Jeep Compass»-ը հայտնվել է ձորում, կան հոսպիտալացվածներ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և հայտնվել հարակից ձորում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին ու ուղևորին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն