Թեհրանը չի ընդունել ԱՄՆ-ի հետ հրադադարի առաջարկը          Երևանի դպրոցներից մեկում անչափահասը hայhnյել է վարչատնտեսական մասի համակարգողին, hարվածել պահակին       Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց    

10 սեպ 2025 11:27

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետումԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր