Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

10 սեպ 2025 12:16

Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

«Այո՛, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,-հարցմանն ի պատասխան ասել է տեր Եսային:

Նա նաև հավելել է, որ Վեհափառը ժամանակին ցանկություն է արտահայտել այցելել Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին, սակայն մերժում է ստացել։ 

«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր