Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց          Գյումրի քաղաքի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել       Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը    

11 սեպ 2025 14:00

Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդը

Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդըՓաստաթուղթը պարաֆավորված է, խաղաղությունը հաստատված է։ Այդ մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Բաքուն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ սպառնալով հակառակ դեպքում ընդհանրապես չստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդը։ Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով և այդ օրակարգը թելադրված է ժողովրդի կողմից»,- հայտարարել է Գալյանը՝ հավելելով, որ «Սահմանադրությունը փոխելը մեր և մեր ժողովրդի ներքին գործն է, և ոչ այլ անձի կամ երկրի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր