Ադրբեջանցի գործարարն ու զուգընկերուհին ձերբակալվել են օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանցի գործարարը և նրա սիրուհին ձերբակալվել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հանգստանալիս։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Հաղորդվում է, որ Իմիշլիի շրջանում գտնվող «Գյանջա տոնդիր» խանութի մենեջերը, 34-ամյա Ազեր Իսմայիլզադեն (անունը և ազգանունը պայմանական են) իր սիրեցյալի հետ մեկնել է օկուպացված Ստեփանակերտ հանգստանալու։
Զույգը ընթրել է քաղաքի ռեստորաններից մեկում, որտեղ նրանք երկուսն էլ չափազանց շատ են օգտագործել ալկոհոլային խմիչքները։ Ընթրիքից հետո գործարարը և նրա կողակիցը, ծանր ալկոհոլային հարբածության վիճակում, դուրս են եկել ռեստորանից և որոշել են զբոսնել քաղաքում։ Ինչ-որ պահի կինը, չկարողանալով ոտքի վրա մնալ, ընկել է մայթեզրին և սկսել է բարձր գոռալ՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Ծանր հարբածության պատճառով չկարողանալով ինքնուրույն վեր կենալ, նա շարունակել է աղմկել։ Ազեր Իսմայիլզադեն, նյարդայնացած իր ուղեկիցի վարքից, նույնպես սկսել է աղմկել փողոցում։
Գոռոցներից հետո անցորդները զանգահարել են ոստիկանություն։
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրանց երկուսին և տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ դատարանը կարճել է գործը, և միջադեպի երկու մասնակիցներն էլ ազատ են արձակվել։
