«Թրամպի ուղու» վրա վերահաստատում եմ՝ մաքսային ծառայություն գործելու է          Տեսանյութ.Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 սեպ 2025 10:35

Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, սյունն ընկել է երթևեկելի հատված, տուժած կա

Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, սյունն ընկել է երթևեկելի հատված, տուժած կաՍեպտեմբերի 12-ին, ժամը 04։34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգավանդ գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգավանդ գյուղի Երևանյան խճուղում «Hongqi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը․ սյունն ընկել է երթևեկելի հատված՝ փակելով այն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր