Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

14 սեպ 2025 15:17

17-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել առվակի մեջ

17-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել առվակի մեջՍեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը նախ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արմավիր մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր