Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել

«Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- նշել է Ֆերոյանը:
Նրա խոսքով, արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանել են, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման, սա նշանակում է՝ տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ֆերոյանի խոսքով` սակայն ՀԾԿՀ նախագահը լրիվ այլ պատասխան է ուղարկել պաշտպանական թիմին։