Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի
«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով հարցին՝ Արցախի ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի այդ խոսույթները, դրոշմանիշից սիմվոլների հեռացումը և այլ խոսույթները և դրանց շուրջ քննարկումները ինչպե՞ս են ազդում ներքին դիմակայության ներքին համախմբվածության վրա՝ անվտանգության ապահովման տեսանկյունից ասաց.«Վարչապետի նշած օրինակը շատ լավ է բնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել:
Քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք, և շատ կարևոր է, որ այդ հարցերին ամբողջովին հրապարակային ենք անրադառնում»,-նշեց ԱԽ քարտուղարը:
