Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 սեպ 2025 23:39

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԹուրքիայումՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում, այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Վերջին հանդիպումը մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում, մեր երկրում, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի։ Ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր