Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն          Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ       Հայաստանում տարեկան մոտ 1000 բիզնես քրեական գործով է անցնում, շատ մեծ, ահռելի թիվ է    

17 սեպ 2025 14:04

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթԻ պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։

Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։

Քաղաքացիական պայմանագիր

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր