ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բաքու          ՍԱՏՄ–ն հերքում է․ Լավ-նա Շաուրմա–ն որևէ առնչություն չունի 12 անձի սուր աղիքային վարակի հետ       Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն, կարծում եմ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին    

19 սեպ 2025 14:11

Սարսափելի սպանություն Գյումրիում, որդին սպանել է հորը, փաթաթել տոպրակով և թաղել դաշտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձըԵրեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
 
Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արյդունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը: 

Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնում է, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց անում՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում: 
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր