ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը          ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բաքու       ՍԱՏՄ–ն հերքում է․ «Լավ-նա Շաուրմա»-ն որևէ առնչություն չունի 12 անձի սուր աղիքային վարակի հետ    

19 սեպ 2025 16:05

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը«Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը: 
Այս մասին Մանուկյանը հայտնել է սոցիալական ցանցի իր  էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: 

Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ: 

Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում: 

Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է: 

Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:  
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»:

Ավելի ուշ լրագրող Հայկ Խալաթյանը հայտնել է, որ ըստ ցուցակի հաջորդը ինքն է, բայց որոշում է կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր