Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 սեպ 2025 10:17

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կան

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կանՍեպտեմբերի 19-ին, ժամը 20։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կնետրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր