«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 հուն 2024 10:26

Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը. կա տուժած

Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը. կա տուժածՀունիսի 15-ին, ժամը 06։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ե. Մ., ծնված 2002 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր