Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս          Հրդեհ է բռնկվել Երևանի արտադրամասերից մեկի չշահագործվող տարածքում       Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունի    

20 սեպ 2025 17:01

Արտակարգ դեպք Արարատում, «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված զամբյուղից 2 աշխատակիցներ վայր են ընկել

Արտակարգ դեպք Արարատում, «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված զամբյուղից 2 աշխատակիցներ վայր են ընկելԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում գործող «Հայասա» գործարանից 2 քաղաքացի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ նշված գործարանից, որը ավելի շատ հայտնի է «կիր»-ի գործարան, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Կարապետ Մ.-ն և 64-ամյա Արսեն Ա.-ն։

Տեղում պարեկները ու ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այդ գործարանում նոր սարքավորումներ տեղադրելու ժամանակ վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղի միջից՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և զամբյուղը, որի միջից ընկել են։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր