ՔՊ-ում իրավիճակը թեժանում է, ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ»          ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում․ «Հրապարակ»       Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 սեպ 2025 13:18

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունըՀայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն պաշտոնական, այլև համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։ Այսօր «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման խոսքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա․․․ Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն է ստանում այս բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն»,- ասաց Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր