Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք          Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ, կան վիրավnրներ       Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը    

23 սեպ 2025 22:05

ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզԱՄՆ-ի հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում Իրանին և չեն կարող կանխել երկրին հասցվող վնասը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ և չեն կանխի որևէ վնաս», - ասել է նա Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ։

Նա նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի կարիք չունի և չի պատրաստվում արտադրել այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր