Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 սեպ 2025 16:20

Իրենք ոչ թե երրորդ հանրապետության էջն են փակում, այլ, ՀՀ-ի էջն են ուզում փակել, ինչպես Արցախինը

Իրենք ոչ թե երրորդ հանրապետության էջն են փակում, այլ, ՀՀ-ի էջն են ուզում փակել, ինչպես ԱրցախինըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով իշխանականների հայտարարությանը, թե չորրորդ հանրապետության մեկնարկը տրված է ասաց.

«Իրենք ոչ թե երրորդ հանրապետության էջն են փակում, այլ, ընդհանրապես, ՀՀ-ի էջն են ուզում փակել, ինչպես փակեցին Արցախի էջը։ Արցախի համար ի՞նչ էին ասում, ասում էին մի փոքր նշաձողն իջեցրեք, գանք կոնսոլիդացիայի, դրանից առաջ ասում էին՝ Շուշի, Հադրութ դեօկուպացիա, «անջատում՝ հանուն փրկության»։ Ո՞ւր է հիմա Արցախը։ Հիմա նույնն էլ Հայաստանի հետ է կատարվում, ի՞նչ տարբերություն։ Հիմա այդ շիրմաքարերը, որ պղծում են, պատմամշակութային կոթողներն ավիրում են, ուրիշ ազգի պատմամշակությաին կոթողնե՞ր են, ուրիշ ազգի եկեղեցինե՞ր են, ուրիշ ազգի սրբայրե՞ր են։ Հայ ազգինը չե՞ն։ Թշնամին փոխվել է, հա՞, դարձել է կրիթ ու կառուղողակա՞ն իրենց բնութագրմամբ, ամեն անգամ ձեռք առնելով ու ասելով, որ  հիվանդ հասարակություն է։ Այսպես են մեզ բնորոշում ադրբեջանցիները և իրենց կրթական ծրագրերում հայատյացություն, ֆաշիզմ է, ասում են, որ ամենալավ հայը, դա մեռած հայն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր