Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ          Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու       Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը    

02 փետ 2026 10:10

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին«Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։

Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն ու խախտված իրավունքները, որևէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում հայտնված հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները։

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր