Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

03 փետ 2026 14:12

Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում

Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԱյսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել ծառի կոճղերով, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին և հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր