Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

28 սեպ 2025 21:24

Կոտայքում բախվել են ռուսական համարանիշներով «Toyota»-ն ու «Kia»-ն, վնասվել է կայանված «Mercedes»-ը

Կոտայքում բախվել են ռուսական համարանիշներով «Toyota»-ն ու «Kia»-ն, վնասվել է կայանված «Mercedes»-ըԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, ավտովերանորոգման կետի գովազդային վահանակին, իսկ ավտոմեքենայի մի քանի դետալներ ու քարի բեկորներ շպրտվել ու վնասել են ճանապարհին կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր