«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

01 հոկ 2025 16:31

Հանրայինում հյուրընկալված կարգալույծ հոգևորականը կառավարությունում պաշտոն է ստացել

Հանրայինում հյուրընկալված կարգալույծ հոգևորականը կառավարությունում պաշտոն է ստացելՀայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):

Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին: 

Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:

MediaHub-ի տեղեկություններով՝ Նշան Հովհաննիսյանը Կառավարությունում պաշտոն է ստացել: Ավելի կոնկրետ, մեզ ասացին, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: Հրամանը ստորագրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Այդ բաժնի պետ Վարդան Ասցատրյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:

«Մոտ մեկ ամիս է` նա այստեղ աշխատանքի է անցել: Դեռևս փորձում է հարմարվել աշխատանքին: Իր համար աշխատասենյակն արդեն պատրաստ է, անհրաժեշտ ամեն բան արվել է»,- նշեց Ասցատրյանը:

Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Հովհաննիսյանն անցել աշխատանքի, արդյո՞ք Վեհափառին զրպարտելու գինը սա էր, մեր զրուցակիցը պատասխանեց` այդ ամենով Կադրերի վարչությունն է զբաղվել:

«Թե ինչպես է նա դիմել աշխատանքի համար, մրցույթ եղել է, չի եղել, այդ ամենը Կադրերի վարչությունից պիտի ճշտեք: Ես գիտեմ, որ մոտ մեկ ամիս է` այստեղ է աշխատում»,- ասաց Ասցատրյանը:

Հարցին՝ հիմա՞ էլ Հովհաննիսյանը կարող է գնալ Հանրայինի տաղավար ու տարբեր հայտարարություններ անել, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` ոչ:

«Ես իր հետ այդ թեմայով խոսել եմ: Իր պաշտոնը նման ակտիվ հանրային խոսք չի ենթադրում: Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի երկարամյա պետը:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքն իրեն, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Նշենք, որ Նշան Հովհաննիսյանը 2 անգամ կարգալույծ է հռչակվել: 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ մղվող պայքարին միացողներին վարձահատույց լինելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր