Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից          Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի       Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է    

04 հոկ 2025 12:15

Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ–ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ

Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ–ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետԽորհրդային ժամանակաշրջանում կնքված համաձայնագիրը սահմանում է, որ գետը նախկին հուն վերադարձնելու աշխատանքներ կատարելու դեպքում կողմերը պետք է պարզապես տեղեկացնեն միմյանց։

Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա, գրում է «Արմենի Սպուտնիկ»-ը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Sputnik Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Մենք այսօրինակ պատասխաններ էինք ստացել նաև ավելի վաղ։

Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։

Այս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։

Գերատեսչությունից հայտնել են՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։

«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն», - ասված է պատասխանում։

Նախարարությունը որպես այս ոլորտում Երևանի և Անկարայի միջև համագործակցության հիմք մատնանշել է դեռևս 1927 թվականին խորհրդային և թուրքական իշխանությունների միջև կնքված պայմանագիրը։

«1927թ. հունվարի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրել են Արաքս ու Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, որը հայտնի է որպես ջրային կամ սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա: Կոնվենցիայի համաձայն՝ գետերի ջրերը բաշխվում են հավասարապես։ Համաձայնագիրը գործում է մինչ այժմ», - հայտնել է նախարարությունը։

Իսկ թե Հայաստանը որ կետի հիման վրա է համաձայնեցնում ամբարտակի կառուցումը, գերատեսչությունը չի նշել։

Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը (այն ժամանակ` ԽՍՀՄ–ը) պարտավոր չէ համաձայնեցնել ամբարտակի կառուցումը, որը պետք է գետը վերադարձնի նախկին հուն
Մասնավորապես վերոնշյալ կոնվենցիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» Թուրքիային շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբանղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր